-
11.12.2020|
00:34
Խորհրդարանական կառավարման մոդելով երկրները անկայուն քաղաքական կյանք ունեն՝ անկախ բարեկեցության մակարդակից: Քանի՞ արտահերթ ընտրություն է եղել 21-րդ դարում խորհրդարանական կառավարման մոդելով Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, քանի՞սը նախագահական կառավարման մոդելով Ֆրանսիայում:
-
11.12.2020|
00:30
Դոստոևսկին ասում է` ողջ աշխարհը չարժե երեխայի մեկ կաթիլ արցունքը: Դրա համար է Դոստոևսկին այսքան երկար ապրում: Նա հումանիստ էր:
-
11.12.2020|
00:07
Ի՞նչ է լինելու հետո այդ մարմնի հետ: Նորից սնունդ, շնչառություն և այլն, իսկ հետո նորից վերքեր, հիվանդություն և ցանկալի մա՞հը:
-
11.12.2020|
00:04
Տուր Քեզ մոտենալ՝ բալասանվելու,
սերնդի ցավը քեզ փոխանցելու.
Օ՜ երկնավոր Հայր, ցավի ստինքից
արցունք ենք ջամբում.
Օգնության հասիր,
Ցողիր, պարուրիր երկնային լույսով:
-
11.12.2020|
00:03
Որքա՜ն ավելի լավ է հանդիմանել, քան ինքն իր մեջ զայրանալ։ Ով բռնությամբ է դատ անում, նման է այն ներքինուն, որ բռնանում է կույսի կուսությանը։
-
10.12.2020|
23:21
Եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը:
-
10.12.2020|
23:19
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի թիմին՝ կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ:
-
10.12.2020|
23:18
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ աշխարհի տարբեր երկրների գիտական հաստատությունների 150 ներկայացուցիչների և գիտնականների ստորագրությամբ խնդրագիր է ներկայացվել Պապական աթոռի պետքարտուղարությանը՝ Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ:
-
10.12.2020|
23:06
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանը: Նա ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 2017-ի մայիսի 25-ին եւ ազատվել է պաշտոնից 2020-ի փետրվարին:
-
10.12.2020|
23:05
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործընթացում կարևոր դեր է ունեցել։